Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  

Ամուսնական առաջին գիշերը

Ամուսնական առաջին գիշերը

Այժմ դա զգալի չափով պայմանական հասկացություն է դարձել, քանի որ այդ գիշերը կարող է լինել պաշտոնական ամուսնությունից շատ առաջ կամ ամուսնության գրանցումից որոշ ժամանակ անց։ Բացի այդ, սեռական մերձեցումը միշտ չէ, որ գիշերն է լինում։


Սեռական կյանքում նույնիսկ անփորձ նորապսակներն են ի վիճակի սեռական մերձեցման, սակայն ամուսնական առաջին գիշերը խիստ կարևոր իրադարձություն է նրանց կյանքում։ Այն պայմանները, որոնք ցանկալի է ապահովել առաջին մերձեցման ժամանակ, բավականաչափ պարզ են, անառարկելի, բայց դրանց մասին պետք է նախապես մտածել։ Մահճակալը չպետք է ճռճռա, ցանկալի է, որ սենյակում կիսախավար լինի։ Ամուսինները պետք է հիշեն հիգիենայի մասին։ Հարկ է նշել, որ առաջին սեռական հարաբերության նկատմամբ աղջիկների վերաբերմունքն էապես տարբերվում է տղաների վերաբերմունքից։ Աղջիկների զգալի մասը որոշակի վախ է տածում դրա հանդեպ։ Նրանց դուր են գալիս գրկախառնությունը, համբույրները, գուրգուրանքն ու քնքուշ խոսքերը, բայց սպասվող սեռական հարաբերությունը ընկալվում է վախով։ Երիտասարդների կողմից աղջկա զգացմունքներն ու ապրումները հաշվի չառնելը, երբեմն էլ` համառությունն ու բռնությունը կարող են հասցնել հոգեբանական, իսկ եթե աղջիկը դիմադրում է, նաև ֆիզիկական վնասվածքի` հաճախ լրջորեն վտանգելով նորաստեղծ ընտանիքի կայացումն ու կայունությունը։ Ուստի պետք է լինել համբերատար, նրբանկատ և ինքնավստահ։


Ցանկալի է, որ առաջին սեռական հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը տեղի ունենա առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում ավելի վաղ հարաբերություն ունենալուն։


Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկման դեպքում սեռական հարաբերությունը ցանկալի չէ։


Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից տղամարդն արագ լիցքաթափվում է։ Մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` ուշանալ, ինչը կերկարացնի հարաբերության տևողությունը։ Երկչոտ, կասկածամիտ և անվստահ տղամարդու առնանդամը կարող է լարվել կամ հեշտոց մտնելու պահին թուլանալ, ինչի հետևանքով հնարավոր է, որ սեռական հարաբերությունը անհաջող ավարտ ունենա։ Այս պարագայում շատ կարևոր է երիտասարդ կնոջ վերաբերմունքը, վարքը։ Հայտնի է, որ երբ զուգընկերուհին հանդիմանում է, ապա մեծանում են տղամարդու անվստահությունը և սեռական մերձեցման հանդեպ վախը։


Թեպետ առաջին կենակցման ժամանակ կուսաթաղանթի պատռվելը ներկայացվում է որպես դրամատիկ, ցավագին և առատ արյունահոսությամբ ուղեկցվող իրադարձություն, իրականում այդ թաղանթը բավական առաձգական է, և երբեմն ամեն ինչ ավարտվում է առանց պատռվածքների։ Եթե նույնիսկ դրանք տեղի են ունենում, ապա ուղեկցվում են ոչ ուժեղ ցավով կամ լինում են առանց ցավի։ Քանի որ կուսաթաղանթն ունի համեմատաբար աղքատ արյունամատակարարում, ուստի առատ արյունահոսության դեպքեր հազվադեպ են լինում։ Հետևաբար, ամենևին էլ կարիք չկա ամուսնական առաջին գիշերը խոշորացույցը ձեռքն առնել ու «խրտնած» վիճակով արյան կաթիլներ կամ լճեր փնտրել, քանի որ դրանք կարող են ընդհանրապես բացակայել։


Բացառիկ դեպքերում ամուր, զանգվածեղ կուսաթաղանթը կարող է խանգարել առնանդամի ներթափանցմանը։ Սա հաճախ խնդիր է դառնում այն կնոջ համար, որը համեմատաբար ուշ է սկսում սեռական կյանքով ապրել. տարիքի հետ կուսաթաղանթը, մյուս հյուսվածքների նման, իր առաձգականությունը կորցնելու հակում ունի։


Առաջին գիշերը ամուսնական զույգի համար երբեմն ճակատագրական և բախտորոշիչ է լինում։ Դժբախտաբար մինչև այսօր էլ կան ծայրահեղ պահպանողական մարդիկ, ովքեր խիստ հետևում են այս սովորույթին`առաջին գիշերվա «արդյունքին»։ Երբեմն ծնողները (հատկապես սկեսուրը) ավելի են մտահոգված և հետաքրքրված հարսնացուի` կույս լինելու հանգամանքով, քան ամուսնական զույգը։ Այս ճնշող հանգամանքը նրանց համար հաճախ ավելորդ լարվածություն է առաջացնում։ Յուրաքանչյուր աղջկա համար առաջին սեռական հարաբերությունը որոշակի լարվածության և տագնապի տեղիք է տալիս, ինչն էլ տեղեկատվության և սեռական դաստիարակության բացակայության դեպքում կրկնապատկվում է։ Այն հիմնականում պայմանավորված է կուսաթաղանթի կառուցվածքային (անատոմիական) և զուգընկերոջ վարքային առանձնահատկություններով։ Գոյություն ունեն կուսաթաղանթի 20-ից ավելի տեսակներ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ։ Դա է պատճառը, որ աղջկա սեռական առաջին հարաբերությունը կարող է լինել առանց արյունահոսության և ցավերի։ Սովորաբար լարվածության բացակայության դեպքում կուսաթաղանթի ամբողջականության խախտումը ուղեկցվում է թույլ արտահայտված ցավով և արյունահոսությամբ։ Դա պայմանավորված է ինչպես կուսաթաղանթի տեսակով, այնպես էլ առնանդամի ձգվածության աստիճանով։ Ինչպես արդեն նշվեց, գոյություն ունեն կուսաթաղանթի տարբեր տեսակներ, օրինակ, երբ կուսաթաղանթի անցքը սովորականից մեծ է և առաձգական. նման դեպքում ոչ միայն առաջին սեռական հարաբերությունը, այլև հայելիների միջոցով գինեկոլոգիական հետազոտության ժամանակ դրա ամբողջականությունը չի խախտվում։ Այս տիպի կուսաթաղանթը պատռվում է միայն ծննդաբերության ժամանակ։ Հանդիպում են նաև կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր։ Ակնհայտ է, որ տեղեկատվության բացակայության հետևանքով նման դեպքերը, որպես կանոն, ծնում են կոնֆլիկտային իրավիճակներ, միջանձնային խնդիրներ, իսկ հետագայում` նաև սեռական խանգարումներ։ Այս կնճռոտ հարցը կարող է ամուսինների բաժանության պատճառ դառնալ։ Բացի այդ, թե կնոջ, թե տղամարդու հետագա սեռական կյանքի համար առաջին ամուսնական գիշերը որոշիչ նշանակություն ունի։ Պատճառը պարզ է. սեռական առաջին կենակցման ժամանակ ամուսինները չափազանց զգայուն են լինում ցանկացած կոպիտ գործողության կամ նույնիսկ անզգույշ ակնարկի հանդեպ։ Իսկ առաջին անհաջող փորձը կարող է որոշ ժամանակ կանանց սեռական ցանկության նվազման, նույնիսկ բացակայության, իսկ տղամարդկանց` սեռական թուլության պատճառ դառնալ։


Օգտակար խորհուրդներ ամուսնական առաջին գիշերվա «հերոսների» համար։


Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլ օգտագործելուց, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա։ Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում։


Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո։ Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ լինեն դրանք, այնքան «վիրահատությունը» անցավ կանցնի։ Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը։ Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը ծլիկային օրգազմը զուգընկերուհու մեջ առաջին սեքսուալ փորձից հաճելի տպավորություն կթողնի։ Մի խոսքով` խրախուսելի է, երբ նրան հնարավոր ցավերից շեղելու նպատակով ավելի երկար ժամանակ է տրամադրվում սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները։
Հեշտոցի խոնավացման համար անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար կամ ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ։ Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար։


Կուսազրկմանը ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա։ Ներհրեք առնանդամը արագ, վստահ շարժումով, սակայն ոչ կտրուկ։


Կինը կարող է համոզված լինել, որ առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը` լայնորեն կողմ տարված։ Եթե ոտքերը պարզած պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ։


Ցանկալի է առնանդամը ներդնելու պահին մի թեթև լարել որովայնի մկաններն այնպես, կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել։ Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը։ Եթե զուգընկերը սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը։


Զուգընկերուհու հետ պետք է առավելագույնս նուրբ լինել, գուրգուրել, հաճելի խոսքեր ասել։ Ցանկալի է լսել թեթև, մեղեդային երաժշտություն։ Այս ամենը կօգնի զուգընկերուհուն թուլանալ` մոռանալով վախի մասին։ Պետք է գործել շատ վստահ և վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին գիշերը կվերածեն իսկական փորձության։ Իսկ դա սպառնում է նրան սեքսուալ նևրոզով։


Հետևաբար, ցանկալի է, որ ամուսինը (զուգընկերը) նախապես տեղեկացված ու, գլխավորը` ինքնավստահ լինի։


Այս բարդ թվացող, բայց խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է գուրգուրել, համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան քնքուշ խոսքեր ասել։ Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը։ Իմաստուն քայլ է նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպելը։
Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ամուսինների ներդաշնակ սեռական կյանքի գրավականն է։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ, բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 02.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

27.01.2015

Հարգելի Aram 1996,եթե սերմնահեղուկի և էրեկտիլ ֆունկցիայի հետ ամեն ինչ նորմալ է,ապա առնանդամի չափը չի կարող պատճառ դառնալ չբերության: Ինչ վերաբերում է կուսազրկմանը,ապա հնարավոր է,որ այն դժվարությամբ հասնի կամ ընդհանրապես չհասնի կուսաթաղանթին,սակայն դա ևս խնդիր չէ բեղմնավորման համար: Անդամի թեքությունը կարող է պարզապես անատոմիական առանձնահատկություն լինել: Եթե խնդիրը անհանգստացնող է,կարող եք դիմել նեղ մասնագետի խորհրդատվության:

marish

26.01.2015

Hargeli bjishk xndrum em im harcin patasxaneqq ,

ANNA

25.01.2015

HARGELI BJISHK VOR SHAT XNDREM IM HARCIN KPATASXANEQ

Մեդ-Պրակտիկ

25.01.2015

Հարգելի GAYANE,ոչ միայն առաջին,այլ ընդհանրապես սեռական հարաբերությունից հետո լողանալ կարելի է:Եթե լողանալու ընթացքում կատարում եք ներքին լվացում,ապա սերմնահեղուկի մի մասը դուրս է գալիս,և հղիանալու հավանականությունը փոքրանում է: Իսկ ինչ վերաբերվում է առաջին սեռական հարաբերությանը ,ապա դրանից հետո կարող եք ուղղակի երիցուկի թուրմով լվացում անել,քանի որ միջավայրի փոփոխման հետ կապված ինֆեկցիայի ներթափանցման հավանականությունը մեծանում է:

Մեդ-Պրակտիկ

24.01.2015

Հարգելի lilit,բարև Ձեզ:Իհարկե կարող եք:

Մեդ-Պրակտիկ

24.01.2015

Հարգելի SIRUSHO,բեղմնավորում ավելի հավանական է կանոնավոր դաշտանային ցիկլի 14-17 օրերին: Այդ օրերին տեղի է ունենում ձվազատում: Սակայն նշված թիվը կարող է մի փոքր տատանվել,կախված դաշտանային ցիկլի տևողությունից:Եթե դաշտանը սկսվել է 10.01,ապա ձվազատման օրերը համապատասխանում են 24-27.01: Հաշվի առնելով օրգանիզմի առանձնահատկությունները մեկ,երկու օր նշված օրը կարող է տատանվել:

Մեդ-Պրակտիկ

24.01.2015

Հարգելի Eliza,եթե ինքնաբավարարման համար չեք օգտագործում տարբեր երկարության,կոշտ առարկաներ` կուսաթաղանթի վնասում հնարավոր չէ: Ինքնաբավարարումը հորմոնալ շեղումներ չի առաջացնում: Ծլիկը գտնվում է մեծ սեռական շրթերից հետ,փոքր սեռական շրթերի միացման հատվածում,միզուկի արտաքին բացվածքից վերև:

Marish

23.01.2015

BArevdzez,xndrum em patasxaneq, inchpes karox em imanal kuys em te voch ? serakan haraberutynner unecel em baic etevic,haraberutynneric heto arun em tesel shat qich,hetuyqic einq arel. karox ei kusutynic zrkvel >? hnaravore indz xabel en dimacic en arel chem zgacel ?ogneqqq,hetuyqic serakan haraberutyneri jamanak arun kara ga?

Anna

22.01.2015

barev dzez hargeli bjishk inchpes karox em imanal kuys em te voch ,voch mi serakan kap chem unecel erbeve,uxaki grkaxarnumneren exel ,(bayc voch merk vichakov), naxapes shhhhat shnorhakalutyun

Armine

21.01.2015

hargeli bjishk isk ete alkoholi mec qanakutyun chka,ayl mi qich,ayd debqum evs karoxe erexan aratnerov cnvel?

Meri

21.01.2015

barev hargeli bjishk jan es inch 8 amise vor amusnachelem ind chi stachvum duq giteq inchi hetem es inch karoxem anel vorpisi lini

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի Narine, սեռական զսպվածությունը կարող է որոշակի հոգեկան անհարմարավետություն ստեղծել, բայց ֆունկցիոնալ, առավել ևս հիվանդագին երևույթներ հրահրել չի կարող: Բնական է այդ տարիքում սեռական ցանկության առկայությունը, և նա կարող է հետապնդել շարունակական, քանի որ բավարարվածությամբ չի ավարտվում: Մի անհանգստացեք, դա վտանգավոր հետևանքներ չի կարող ունենալ, բայց փորձեք կառուցել Ձեր կյանքը և բոլոր խնդիրները կլուծվեն:

Մեդ-Պրակտիկ

01.01.2015

Հարգելի  Hak, կուսաթաղանթի խորը տեղակայումը անատոմիական առանձնահատկություն է, երբ այն տեղակայված է հեշտոցամուտքից բավականին հետ: Խնդիրներ համարյա չի առաջացնում: Հնարավոր է, որ սեռական հարաբերությունների ժամանակ այն չպատռվի և ծննդաբերության ժամանակ նոր միայն պատռվի:

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի Lil, բեղմնավորման համար ավելի հավանական օրերը ձվազատման օրերն են, որը համընկնում է դաշտանային ցիկլի 12-17-րդ օրերի հետ:

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի Ashot, վայելեք Ձեր փոխադարձ զգացմունքները:

 

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի Tatev,  սեռական սկտիվությունը կամ գրգռվածությունը չի կարող անդրադառնալ դաշտանային ցիկլի վրա:

 

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի Armam,  ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կորձենք օգնել Ձեզ

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի  Hakob, կուսաթաղանթի խորը տեղակայումը անատոմիական առանձնահատկություն է, երբ այն տեղակայված է հեշտոցամուտքից բավականին հետ: Խնդիրներ համարյա չի առաջացնում: Հնարավոր է, որ սեռական հարաբերությունների ժամանակ այն չպատռվի և ծննդաբերության ժամանակ նոր միայն պատռվի:

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի  Jane, կուսազրկման հետևանքով նման երկարատև արյունային արտադրություն, այն էլ մի քանի օր շարունակ, հնարավոր չէ: Քանի որ դաշտանի օրը համընկել է, ապա հնարավոր է առաջին սեռական հարաբերության հետ կապված այն խախտվել է, ցավը նույնպես կարող է դրա հետ կապված լինել: Եթե նման երևույթ նորից կկրկնվի հաջորդ դաշտանային ցիկլերի ընթացքում, ապա հարկավոր է դիմել բժշկի:

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի  Qristine, եթե նոր եք ամուսնացել, ապա հնարավոր է սեռական կյանքը դեռ կանոնավորվում է, և ժամանակի ընթացում ամեն ինչ կկարգավորվի: Եթե երկար ժամանակ է, ինչ ամուսնացաց եք և խնդիրը նոր է առաջացել, հնարավոր է, կա որևէ խնդիր: Եթե այն չի կարգավորվում և շատ անհանգստացնող է, խորհուրդ ենք տալիս դիմել նեղ մասնագետի:

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի  Lili, Ձեր դեպքում կարևոր է ճշտել, թե առաջին դաշտանը որ տարիքում է սկսվել: Եթե առաջին դաշտանը եղել է 14 տարեկանում, ապա, հաշվի առնելով Ձեր տարիքը հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այն կարգավորվի: Սակայն, եթե դաշտանային ֆունկցիայի խանգարում սկսվել է կանոնավոր դաշտան ունենալուց հետո, կամ որևէ հիվանդության, սթրեսի պատճառով, ապա հարկավոր է դիմել մասնագետի: Հետագայում դա կարող է դառնալ չբերության պատճառ:

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի  Anul, հղիության առկայության հաստատումը վաղ ժամկետներում տեխնիկապես շատ դժվար է, և միշտ չէ, որ ստացված արդյունքները հավաստի են: Վաղ ժամկետներում կարելի է որոշել խորիոնալ գոնադոտրոպինի մակարդակն արյան մեջ: Բեղմնավորումից 5-7 օր հետո դրա մակարդակը արյան մեջ բարձրանում է և պայմանավորված է բեղմնավորված ձվաբջջի իմպլատանցիայով արգանդի պատին: Կարելի է նաև որոշել բազալ ջերմաստիճանը. ձվազատումից հետո`այսինքն դաշտանի 12-17 օրերից հետո, երբ  տեղի է ունեցել բեղմնավորում, այն պահպանվում է որոշ ժամանակ 37 աստիճանի սահմաններում: Եթե չկա բեղմնավորում, ապա այն իջնում է: Կարելի է օգտագործել նաև բարձր զգայունության թեստեր: Սակայն նորից նշում ենք, նշված մեթոդներից ոչ մեկը  100%-ով  հավաստի չեն:

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի Serine, այո, խոնավեցնող քսուկները կարելի է գնել դեղատներից:

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի Armine,բեղմնավորման պահին թէ կնոջ,թէ տղամարդու օրգանիզմում առկա ալկոհոլի մեծ քանակությունը վտանգավոր է ապագա պտղի ներարգանդային նորմալ զարգացման համար:Այս դեպքում ներարգանդային զարգացման արատների առաջացման հավանականությունը մեծանում է:

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի Ani,այո,հնարավոր է:Ոչ բոլոր սեռական հարաբերություններից հետո է հնարավոր բեղնավորում:Բեղմնավորման համար ավելի հավանական օրերը ձվազատման օրերն են,որը համընկնում է դաշտանային ցիկլի 12-17 օրերի հետ:

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի Anna,հնարավոր է կուսազրկում արդեն տեղի է ունեցել,ուղղակի առանց ցավի,չնչին արյամբ և դուք չեք նկատել պարզապես:Հնարավոր է նաև,որ կուսաթաղանթը տեղակայված է հեշտոցամուտքից բավականին հետ և սեռական ակտի ժամանակ առնանդամը պարզապես չի հասնում դրան:

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի Arman,սեռական ակտի  տևողությունը օրգանիզմի առանձնահատկություն է:Սակայն, եթե խնդիրն անհանգստացնող է կարող եք դիմել նեղ մասնագետի խորհրդատվության:

Մեդ-Պրակտիկ

17.01.2015

Հարգելի Ansuhik,նման ձևով կուսաթաղանթի վնասում շատ քիչ հավանական է:Կարծում ենք անհանգստանալու կարիք չկա:

Մեդ-Պրակտիկ

17.01.2015

Հարգելի Mara,կուսաթաղանթը բարակ թաղաթ է,որը տեղակայված է հեշտոցամուտքից մոտ 2-3սմ հետ և ունի պաշտպանական նշանակություն:Կախված անատոմիական առանձնահատկուտյուններից այն կարող է ունենալ տարբեր ձև`կիսալուսնաձև,օվալաձև,ծոփավոր և այլն:Որոշ դեպքերում այն կարող է լրիվ բացակայել,հնարավոր է,որ բացակայի կուսաթաղանթի անցքը:Առաջին սեռական հարաբերության ժամանակ այն պատռվում է,որը ուղեկցում քիչ ալյունահոսությամ:

naira

15.01.2015

barev dzez,, hargeli bjishk.. es arden 2 tarie zbaxvumem serakAn kyanqov.. evhenc arajin angamicel kusataxants chi patrvel,, ev vochel kpela taxantin., naxqan da,, es chem unecel serakan haraberutyun ev kusataxanti patrvacq, xndrumem dzez aseq,, hnaravore vor pattvele chem zgacel,.?,,

Կարդացեք նաև

Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am
Ջրիկ սերմնահեղուկն ու նրա ազդեցությունը պտղաբերության վրա. urolog.am

Ջրիկ սերմնահեղուկի պատճառ կարող են լինել սերմնաբջիջների ցածր քանակը, վարիկոցելեն, ապրելակերպի գործոնները, սննդային անբավարարությունը և այլն...

Ուրո-անդրոլոգիա
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am
Առնանդամի չափերը և տղամարդու ինքնավստահությունը. urolog.am

Առնանդամը ո՛չ միայն միզասեռական օրգան է (սեռական հարաբերության ժամանակ սերմնահեղուկի արտադրություն և միզապարկից մեզի դուրսբերում), այլև շատ կարևոր «գործիք» տղամարդու ինքնավստահության համար...

Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am
Տղամարդու հարաբերության խնդիրները. urolog.am

Տղամարդկանց համար շատ դժվար է սեփական հույզերի ու խնդիրների մասին խոսելը։ Իսկ այդ հույզերի արտահայտումը, ազատ ու անկաշկանդ զրույցը զույգերի առողջ հարաբերությունների համար շատ կարևոր պայման է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

Սեքսոլոգիա
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am
Պարզաբանում. 6 միֆ առնանդամի մասին. urolog.am

Ո՞ր չափը նշանակություն ունի։ Ճի՞շտ է, որ առնանդամը ստիպում է տղամարդուն դավաճանել։ Իմացեք այս ամենի մասին ստորև։

Փորձեք Google-ում որոնել «առնանդամ» բառը և կստանաք ավելի քան 30 միլիոն արդյունք, որից նույնիսկ...

Ուրո-անդրոլոգիա
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am
Ինչո՞ւմ է կայանում տղամարդու սեքսուալությունը. urolog.am

Մարդն իր ծնված օրվանից պատկանում է արական կամ իգական սեռին: Հենց դրանով է պայմանավորված նրա վարքագիծը, սովորությունները և կենսակերպը: Յուրաքանչյուր սեռի մոտ գոյություն ունի կախվածություն իր սեքսուալ ոլորտից: Սեքսուալությունը մարդու...

Սեքսոլոգիա
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am
Ինչո՞ւ են տղամարդիկ արթնանում էրեկցիայով Why Do Men Get Morning Erections. urolog.am

Առնանդամի առավոտյան էրեկցիան կամ գիշերային այտուցվածությունը ոչ միայն հետաքրքիր ֆիզիոլոգիական երևույթ է, այլ նաև բնութագրում է տղամարդու սեռական ֆունկցիան...

Սեքսոլոգիա Ուրո-անդրոլոգիա
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am
Տղամարդկանց քունն ու ինտիմ կյանքը. news.am

Գործնականում յուրաքանչյուր կին ինչ-որ անգամ իրեն հարց է տվել, թե ինչու է իր տղամարդը ինտիմ հարաբերությունից անմիջապես հետո խորը քնում, մինչդեռ ինքը տանջվում է անքնությունից: Իրականում այս հարցում տղամարդուց քիչ բան է կախված. նրա վրա...

Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am
Սպերմատոզոիդների մասին 10 քիչ հայտնի փաստ. news.am

Ամեն ինչ չէ, որ յուրաքանչյուրս գիտենք սպերմատոզոիդների մասին։ Այս հետաքրքրաշարժ փաստերի մասին շատերը դեռ չեն լսել...

Ուրո-անդրոլոգիա
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը. izmirlianmedicalcenter.com
Ի՞նչ է տղամարդու անպտղությունը.  izmirlianmedicalcenter.com

Տարածված այն կարծիքը, որ կնոջ չհղիանալու միակ մեղավորը հենց կինն է, այսօր անմիտ է հնչում: Վաղուց արդեն հաստատված է, որ տղամարդկանց անպտղությունը հանդիպում է ոչ հազվադեպ, քան կանանց մոտ...

Ուրո-անդրոլոգիա
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am
11 գործոն, որոնք հանգեցնում են տղամարդուն ամլության. 1in.am

Կարո՞ղ են արդյոք բջջային հեռախոսները հասցնել իմպոտենցիայի: Ասում են, որ տղամարդու սերմնահեղուկն այսօր ենթարկվում է բազմակողմանի գրոհների` շատ նեղ վարտիքներից մինչև Wi-Fi-ի...

Առողջ տղամարդ
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան
Ինչու են տղամարդիկ առավել ակտիվ առավոտյան, իսկ կանայք՝ երեկոյան

Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...

Սեռական կյանք ԿԻՆ: Ինտիմ
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am
Ի՞նչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա. 1in.am

Հարցումների միջոցով պարզել են, թե ինչն է բացասաբար ազդում տղամարդկանց սեռական կյանքի վրա, գրում է tgdaily.ru-ը: Դրանք էրեկտիլ խանգարումներն են: Քառասուն տարեկանից հետո շատ տղամարդիկ բախվում են նմանատիպ...

Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am

Մասնագետները պնդում են, որ ծխող մարդկանց շրջանում տարատեսակ սեռական խնդիրներն առավել հաճախ են ի հայտ գալիս։ Մասնավորապես, ծխող տղամարդկանց մոտ բավական հաճախ...

Սեռական կյանք Սեքսոլոգիա
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am
Սպերմատոզոիդների քանակի վրա բացասաբար անզդող 5 գործոն. news.am

Անցյալ տարի իրականացված հետազոտություններից մեկի արդյունքներն այն մասին են վկայում, որ հեռուստացույցի առջեւ ժամերով նստող մարդկանց մոտ կարելի է սպերմատոզոիդների քանակական անկում նկատել...

Առողջ տղամարդ ՏՂԱՄԱՐԴ: Անպտղություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ